Պատրաստեք աջիկա առանց եփելու։ Վիտամիններով հարուստ ու համեղ։

Բաղադրիչներ

  • Բուլղարական պղպեղ – 1.5 կգ
  • Չիլի պղպեղ – 3 հատ
  • Լոլիկ – 4 կգ
  • Սխտոր – 200 գ
  • Քացախ (9 տոկոս) – 200 մլ
  • Աղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Բուլղարական պղպեղը և լոլիկը լվանալ, հետո լավ չորացնել:

Պղպեղները մաքրել, սերմերը հանել:

Բոլոր բաղադրիչներն անցկացնել մսաղացով, ավելացնել քացախ և աղ:

Խառնել և թողնել 1 ժամ:

Պահել աջիկան սառը տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել