Hraparak.am-ը գրում է.

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրեթե ամեն օր խստագույնս հանձնարարում է աշխատակազմին որևէ միջնորդություն, որևէ բարեխոսություն չանել…Բայց, պարզվում է, դա արվում է ոչ թե կոռուպցիոն ռիսկը բացառելու նպատակով, այլ որ առանց իր իմացության ոչինչ չարվի: Այսօր Գյումրու թիվ 18 դպրոցում, ժամը 14:00-ին կայանալու է դպրոցի տնօրենի ընտրություն: 

7 թեկնածու է առաջադրվել, սակայն Գյումրիում խոսում են, որ հաղթելու է Մարալիկի թիվ 2 դպրոցի գործող տնօրեն Ռոզա Գևորգյանը, ում գործուղել են աշխատելու Գյումրիում, և ով ջերմ հարաբերություններ ունի Շիրակի մարզպետի հետ:                                                  

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լիլիթ Գորգինյանն էլ է մարզպետի մերձավորներից: Հանձնաժողովի անդամներն են Տիգրան Մինասյանը՝ մարզպետի խորհրդականը և տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի վարորդը:

Ի դեպ, թիվ 18 դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկի` դպրոցի փոխտնօրենի ամուսնուն ահաբեկել էին` պարտադրելով, որ կինը հրաժարվի տնօրենի պաշտոնին հավակնելուց: Իսկ տիկնոջ ամուսինը մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Գրիգորյանն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել