Armsport.am-ը գրում է․

UFC-ի նախագահ Դենա Ուայթը հաղորդել է, որ երկու քաշային կարգերում կազմակերպության չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը չի ժամանելու Աբու Դաբի UFC 242 մրցաշարին, որի գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցելու են ռուս Խաբիբ Նուրմագամեդովը և ամերիկացի Դաստին Պորյեն: 

«Քոնորը չի ժամանելու Աբու Դաբի: Մենք ամսվա ընթացքում երկու անգամ խոսում ենք Քոնորի հետ:

Երեկ երեկոյան ես զրուցել եմ նրա հետ: Քոնորը չի ժամանի Աբու Դաբի, բայց դիտելու է մենամարտը»,-Ուայթի խոսքերն է մեջբերում ESPN-ն: 

Խաբիբ Նուրմագամեդովի և Դաստին Պորյեի միջև մենամարտը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 7-ին: 

Վերջին անգամ Խաբիբ Նուրմագամեդովը մենամարտել է 2018 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ նա հաղթել էր հենց Մաքգրեգորին: Մենամարտից հետո մասսայական ծեծկռտուք էր սկսվել, ինչի պատճառով երկու մարզիկներն էլ որակազրկվել էին երկար ժամանակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել