Armsport.am-ը գրում է․

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: 

Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդն Զիդանը համաձայնության է հասել ֆրանսիացի 20-ամյա ֆուտբոլիստի հետ «Ռեալ» տեղափոխության հարցում: Մբապեն պատրաստ է 2020 թվականի ամռանը տեղափոխվել Մադրիդ:

Հաղորդվում է, որ նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն իսկ քայլեր է ձեռնարկում Մբապեին գնելու համար: 

Diario Sport-ը իր հերթին հաղորդում է, որ ՊՍԺ-ն զգուշացրել է «Բարսելոնային», որ «Ռեալը» 2020-ի ամռանը մտադիր է գնել Մբապեին: 

Նշենք, որ Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել