Aysor.am-ը գրում է․


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Հրապարակ» թերթում տպագրած հոդվածում գրել է. «Համադրելով Բրյուսելից եւ Բաքվից եկող տեղեկատվական հոսքերն ու ազդակները՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանի եւ Եվրոպական միության միջեւ նախապատրաստվող նոր համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, անկախ Մամեդյարով-Մոգերինի ձեւաչափով հանդիպումներին բարձրաձայնվող արարողակարգային լավատեսությունից, այս պահին բախվել է մի շարք խնդիրների:


Փորձենք հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի մոտ ստացվեց Եվրոպական միության հետ ստորագրել նոր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր (CEPA), իսկ դեռեւս 2017 թվականի մարտին մեկնարկած Ադրբեջան-ԵՄ բանակցությունները Ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ վտանգված են, եւ Ալիեւի մոտ մինչ այսօր չի ստացվում իրական առաջընթաց արձանագրել եվրոպական ուղղությամբ:

1. ԵՄ-ն եւ Ադրբեջանն ընդհանուր հայտարարի չեն գալիս ավիափոխադրումների հարցում, Ընդհանուր ավիացիոն տարածքի քաղաքականության շուրջ: Հայաստանը Common aviation Area համաձայնագիրը ստորագրել է 2017 թվականի նոյեմբերին:

2. Վիզաների տրամադրման գործընթացի ազատականացման հարցում նույնպես չկա համաձայնություն Բաքվի եւ Բրյուսելի միջեւ: Հայաստանը, իր հերթին, վերացրել էր Շենգեն գոտու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը 2013 թվականից:

3. Համաձայնագրի վերջնականացմանը խոչընդոտում են նաեւ Ադրբեջանի դիմադրությունը ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ մարդու իրավունքներին վերաբերող հոդվածների կապակցությամբ: Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրում այդ հարցերն ամբողջությամբ արծարծված են եւ գրեթե նույնական են, այսպես կոչված, Արեւելյան գործընկերության ասոցացված երկրների համաձայնագրերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել