Վերջին օրերին անասելի արագությամբ այրվում են Ամազոնի անտառները, որոնք իրավացիորեն համարվում են երկրագնդի թոքերը, քանի որ դրանք ապահովելում են Երկիր մոլորակի մթնոլորտի թթվածնի մեծ մասը։ Անտառների հրդեհների մասին լրատվականներն օրեր շարունակ լռում էին, իսկ Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն այս ամենում համառորեն մեղադրում է «վրեժխնդիր» ՀԿ֊ներին։

Առաջարկում ենք մի քանի կարևոր փաստ իմանալ Ամազոնի անտառների մասին։

1. Ամազոնի անտառները շուրջ 1500֊ից ավելի թռչնատեսակների տունն են:

2. Ամազոնում կա շուրջ 40.000 բուսատեսակ և շուրջ 2.5 մլն միջատատեսակ:

3. Գիտնակնները հաշվարկել են, որ եթե կլիմայի փոփոխությունը ևս 3 աստիճակով աճի, ապա անտառների 75 տոկոսը կոչնչանա:
4. 3000-ից ավելի բացառիկ մրգատեսակներ են աճում այս անտառում, որոնց հնարավոր չէ հանդիպել ուրիշ ոչ մի վայրում:

5. 1500-ականներին Ամազոնում հաշվվում էր 6-9 մլն բնիկ ապրող։ Այսօր նրանց թիվը հասել է 250.000-ի, բայց ասում են, որ նրանք խոսում են շուրջ 170 լեզուներով:

6. Ամազոնում կարելի է գտնել վամպիր չղջիկներից մինչև թունավոր, մուգ գորտեր:

7. Ամազոնի անտառների հիմնական սնուցման աղբյուրը հենց Ամազոն գետն է:

8. Աշխարհի ամենավտանգավ օձերը, սարդերն ու կենդանիները բնակվում են այս անտառներում։ Ամազոնը նաև տուն է անակոնդայի համար։

9. Անտառում են աճում հակաքաղցկեղային բույսերի 70 տոկոսը, ու չնայած բնիկների կողմից բազմաթիվ բույսեր են օգտագործվում առօրյայում, անտառի բույսերի 90 տոկոսը նորմալ ուսումնասիրված չէ ժամանակակից գիտության կողմից:

10. Եվ վերջում... Ամազոնի ծառածածկույթն այնքան խիտ է, որ անձրևից պահանջվում է 10 րոպե գետնին հայտնվելու համար։ Այնպես որ, եթե դուք հայտնվեք այդ անտառներում, ապա անձրևի ընթացքում 10 րոպե կունենաք ձեր անձրևանոցը բացելու համար։

Այսպիսով՝ այս հսկայական նշանակության անտառները շարունակում են այժմ այրվել ու վերանալ իրենց ողջ շքեղությամբ։ Երկիր մոլորակն ու բնությունն էլ ձև չգտան՝ հասկացնելու, որ մարդիկ իրենց հանգիստ թողնեն, բայց, մեկ է, տեղ չի հասնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել