Armsport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականը շարունակում է հաղթարշավը Եվրո-2020-ի ընտրական փուլում: «Սկուադրա Աձուրան» 3-1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն Երևանում:

Հաղթանակից հետո Ռոբերտո Մանչինին խաղի մասին խոսեց լրագրողների հետ:

- Երևաց որ խաղադաշտի մոտ զայրացած էիք: Արդյոք դա անհատապես Բերնադեսկո՞ւն էր ուղղված:

- Ոչ, ամենևին Բերնարդեսկու վրա չէի զայրացած:

Շտկելու բաներ կան: Այս խաղը շատ դժվար ստացվեց: Ես նշել էի, որ Հայաստանի հավաքականը միգուցե մեզ գերազանցեր ֆիզիկապես: Երևի թե կարմիր քարտը նրանց խաղի վրա ազդեց:

- Իտալիայի հավաքականի մոտ սխալ մոտեցում կար խաղի նկատմամբ և թիմը զիջեց Հայաստանի հավաքականին ֆիզիկապես: Արդյոք խաղը բավարարո՞ւմ է Ձեզ:

- Ամենևին էլ սխալ մոտեցում չկար մեր թիմի կողմից: Պարզապես Հայստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը, նրանք հասան իրենց նպատակին: Բայց մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը: Այդ ժամանակ դեռ խաղում էինք 11-ը 11-ի դեմ: Բարելավման ենթակա կողմերը պետք է շարունակենք բարելավել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել