Օդի աղտոտումը կարող է լինել տարեց մարդկանց մոտ թուլամտության զարգացման պատճառ՝ գրում է Daily Mail-ը: Այս եզրակացությունն արվել է Մեծ Բրիտանիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանում անցկացված ուսումնասիրության արդյունքում:

Գիտնականները վերլուծել են թուլամտության դեպքերը Կանադայում, ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Շվեդիայում և Թայվանում: Ըստ նրանց գնահատականների՝ իրավիճակն ավելի վատ է այն երկրներում, որտեղ ավելի շատ արտանետումներ են լինում: Օդը աղտոտող բոլոր նյութերի թվում նրանք համարում են երկու նյութ՝ որպես ծերունական թուլամտության հիմնական մեղավորները:

Առաջինը ազոտի երկօքսիդն է՝ կարմրաշագանակագույն գազ, որը հաճախ կարելի է տեսնել գործարանի խողովակներից դուրս եկող ծխի տեսքով: Իր պայծառ գույնի համար այն կոչվում է աղվեսի պոչ: Այն հանդիպում է նաև արտանետվող ծխի մեջ: Երկրորդը մուրն է, որից բաղկացած է դիզելային շարժիչ ունեցող մեքենաներից արտազատվող ծուխը:

Ըստ հետազոտողների՝ այս նյութերի մանր մասնիկները թափանցում են թոքերը, այնտեղից մտնում են արյան մեջ, և զարկերակները դրանք ուղարկում են ուղեղ, որտեղ դրանք առաջացնում են բորբոքում և մեծացնում են ինսուլտի վտանգը, և սրանք այն գործոններն են, որոնք հրահրում են Ալցհայմերի հիվանդության և թուլամտության այլ ձևերի զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել