Tert.am-ը գրում է.

Հայաստանը փորձում է ցույց տալ, որ ինքնուրույն սուբյեկտ է: Բայց արդյո՞ք դա կստացվի, ցույց կտա ժամանակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղտեխնոլոգ, քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը՝ խոսելով ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին:

«Շատ կարևոր է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև լինեն հավասար, գործընկերային հարաբերություններ, որ կողմերը երկուստեք ընդունեն միմյանց սուբյեկտությունը: Այս տեսանկյունից Հայաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը սուբյեկտ է: Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, բայց, այսպիսով ցուցադրում է իր ինքնուրունությունը»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք Հայաստանի այս քայլը՝ ցույց տալ, որ ինքնուրույն է, աշխատում է, Կալաչևը պատասխանեց. «Դժվար է ասել, ապագայում կերևա: Եթե սա դառնա տենդենց, եթե սա լինի շարունակական, գուցե աշխատի կամ չաշխատի: Իսկ մեկ օրինակով դժվար է ասել ՀՀ-ն կհասնի իր նպատակին, թե ոչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել