Tert.am-ը գրում է.

«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առողջապահական ոլորտում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պատճառն այն է, որ մեկ տարուց ավելի է՝ բժշկական հանրությունը համբերատար դիմացել ու հանդուրժել է այն սխալները, որոնք կատարվել են առողջապահության նախարարության կողմից՝ նախարարի գլխավորությամբ:

«Ուշ թե շուտ մենք պետք է հասնեինք այս իրավիճակին, որ բժշկական հանրությունը գիտակցեր ու հասկանար, որ այսպես շարունակել չի կարելի: Նախարարության սխալ տարվող քաղաքականությունը և սխալ իրականացվող ծրագրերը կարող են բերել անդառնալի հետևանքների: Նման հետևանքներից մեկն էլ Ուռուցքաբանական ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի աշխատանքից ազատումն է, որն, իմ անձնական համոզմամբ, իրականացվել է ապօրինի կերպով, այսինքն՝ նրան հեռացրել են աշխատանքից ուրբաթ օրը, մինչդեռ պարտավոր էին ծանուցել դեռևս 45 օր առաջ: Բնական է, որ բժշկական հանրությունը պետք է իր խոսքն ու դժգոհությունը հայտներ: Բժիշկները չեն ցանկանում խառնվել այդ ամենի մեջ, բայց այդ ցինիզմը անցել է թույլատրելի բոլոր սահմանները»:

Անդրադառնալով նախարարի՝ մամուլի ասուլիսի սրահից հեռանալուն՝ Գրիգորյանը նշեց, որ այս արարքով Թորոսյանը լուրջ հարված հասցրեց իր իսկ վարկանիշին։ «Նա պարտավոր էր մնալ ու բարձրաձայնել ոլորտին առնչվող հարցերի պատասխանները: Այո՛, ժամանակն է, որ նա իր տեղը զիջի կոմպետենտ մարդու: Իր այդ գնալը պետք է խորհրդանշի ոլորտից հեռացում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել