Armsport.am-ը գրում է․


«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, թե ինչում է կայանում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Բմապեի ֆենոմենը: 

«Նա ֆենոմեն է, ու ես վստահ եմ, որ ապագայում նա դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես միշտ մտածում եմ որպես կիսապաշտպան: Եթե ես լինեի նրա դիմաց, ապա միշտ ուշադրություն կդարձնեի փոխանցումների մատակարարմանը:

Կիլիանը ոչ միայն արագ ֆուտբոլիստ է, այլ նաև հիասքանչ կերպով կարողանում է դիրք ընտրել խաղադաշտում:

Նա իդեալական կերպով է զգում պահը: Այս երևույթում հիասքանչ էր իրեն դրսևորում Թիերի Անրին, իսկ հիմա նաև՝ Դիեգո Կոստան: Մբապեին հատուկ է դարձնում նրա քաղցը խաղի նկատմամբ: Նա գիտի՝ ինչպես օգտագործել իր հնարավորությունները»,-Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Goal-ը: 

Ավելի վաղ Ֆաբրեգասը հայտարարել էր, որ չի պատկերացնում, որ ֆուտբոլում երբևէ կհայտնվի ֆուտբոլիստ, ով նման կլինի իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսիին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել