Armsport.am-ը գրում է․

Գալիք հանգստյան օրերին Իտալիայում կկայանա ֆորմուլա-1-ի հերթական Գրան-Պրին։ Մոնց քաղաքում այդ օրերին անձրևի հավանականությունը կազմում է 90 տոկոս։ 

Ամենաառատ տեղումները սպասվում են շաբաթ լույս կիրակի գիշերին։ Օթերևութաբանները մրցարշավի օրերին նաև կարկուտ են կանխատեսում։ Կիրակի առավոտյան ևս անձրևային եղանակ է սպասվում, սակայն մրցարշավի մեկնարկի ժամին՝ Երևանի ժամանակով 16։00-ին, սպասվում է, որ եղանակը կկարգավորվի։ 

Տեղեկացնենք, որ շաբաթ օրը կկայանա որակավորման փուլը, իսկ կիրակի՝ մրցարշավը։ 

Հավելենք, որ նախորդ շաբաթ Բելգիայում կայացած Գրան-Պրիում հաղթող էր ճանաչվել Ֆերարիի մրցարշավորդ Շարլ Լեկլերը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել