Բաց նամակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սեյեդ Քազեմ Սաջադին

Արսեն Թորոսյանի խորհրդական Վահե Տեր-Մինասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ավետում է, որ 3 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ են լինելու առողջապահության ոլորտում, և այդ ներդրումներն անձամբ Արսեն Թորոսյանի նկատմամբ մեծ վստահության արդյունք են, ինչից հետո Արսեն Թորոսյանը տեղադրում է Ձեր` Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ լուսանկար և հայտարարում, որ ներդրումները տեղի կունենան Ձեր միջնորդությամբ:

Հարգելի դեսպան, քանի որ տեղյակ եմ Ձեր ներկայացրած երկրի քաղաքական լուրջ գծից, վերաբերմունքից դեպի Սորոսի ֆոնդն ու սորոսականները, տարակուսած եմ՝ արդյոք կա՞ այդ վստահությունը դեպի Արսեն Թորոսյանը, թե՞ դա հերթական սուտն է: Իրականում առողջապահության նախարարն այդ ստով փորձում է 3 միլիոն դոլարի ներդրումը կապել բացառապես իր անվան հետ՝ Իրան-Հայաստան փոխշահավետ համագործակցության կայուն ընթացքը պայմանավորելով մեկ անձով:

Հարգելի պարոն դեսպան, ողջունում եմ ՀՀ առողջապահությունում իրանական ներդրումները և բարձր եմ գնահատում Ձեր անձնական ջանքերն այդ ուղղությամբ: Խնդրում եմ՝ ինձ ճիշտ հասկացեք, խոսքը բացառապես այն մասին է, որ Արսեն Թորոսյանը փորձում է այդ ամենը կապել իր անձնական հեղինակության հետ:

Հարգանքով` «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյան

Հ.Գ. Ներկայացնում եմ Սորոսի հիմնադրամի կողմից Ավստրիայում տպագրվող ամսագիրը, որտեղ Արսեն Թորոսյանը ներկայացված է որպես Սորոսի հաջողության օրինակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել