168.am-ը գրում է․

Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են ՊԵԿ կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ վստահեցնելով, որ իրենք ունեն տեղեկատվական բազա 9 անձանց վերաբերյալ:

«Քանի որ ոչ մեկ հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին և նրանք կորոշեն քրեական, թե վարչական ինչպիսի պատասխանատվության են ենթարկվելու»,- ասաց Դ.Անանյանը:

Նա հրաժարվեց նշել անուններ, ասաց, որ նրանց վերջին անգամ ծանուցվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել