«Մենք գրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջ ՄԻԲՍ բժշկաախտորոշիչ կենտրոնի պետական ֆինանսավորումը 2019-ի սկզբին, նախորդ տարվա համեմատ, 2.5 անգամ ավելացրել է՝ 22.72 մլն-ից դարձնելով 57․04 մլն դրամ: Թորոսյանն անգամ այն ժամանակ ինչ-որ պարզաբանումներ տվեց, թե պետպատվերը հավասարաչափ է բաշխվում, և կապ չունի, որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։

Պարզվում է, սակայն, որ անգամ աղմուկը չի խանգարել, և Արսեն Թորոսյանը տարվա ընթացքում էլ է փոփոխություններ կատարել պետպատվերի մեջ և լրացրել է հատկացվող գումարի չափը՝ ՄԻԲՍ-ն ընթացիկ տարվա ընթացքում ստանալու է 71.18 մլն, այսինքն՝ 14.14 մլն դրամով ավելի, քան նախատեսված է 2019 թ. սկզբին: Այս բոլոր տվյալները զետեղված են Առողջապահության նախարարության կայքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել