Armenpress.am-ը գրում է․

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Նախարարությունը մեզ ներկայացրել է նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ իր եզրակացությունների զեկույցը։ Հանձնարարել էինք, որ եզրակացություն տա, նախարարությունն այդ եզրակացությունն է ներկայացրել՝ տարբեր հիմնավորումներով, տարբեր հարցերի շուրջ է խոսել»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել