Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն նշել է, որ կատալոնական ակումբը հեշտ ժամանակներ չի ապրել՝ կապված ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխության մասին շշուկների հետ։

  «Նեյմարի հետ կապված շատ շշուկներ կային։ Դա ակումբի համար շատ անհանգիստ շրջան էր։ Վերջապես ամեն ինչ ավարտվեց։ Հիմա կարող ենք հանգիստ աշխատել»,- Լանգլեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

 Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարը ՊՍԺ-ից հեռանալու ցանկություն էր հայտնել։ Բրազիլացուն հավակնում էին «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը»։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել