Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր հայտարարություններ է կատարում, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ԱՀ իշխանությունները գործել են առանց որևէ ազդեցության, մեր ինքնիշխանությունը եղել է բարձր մակարդակի վրա, ԱՀ, ՀՀ իշխանությունների հարաբերությունները միշտ եղել են բարիդրացիական, միշտ կողմնորոշվել են օրենքներով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ՝ անդրադառնալով Փարիզում լույս տեսնող Nouvelle dArménie պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև որոշակի հարցերում կա անհամաձայնություն:

«Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում Արցախում 28 տարիների թե՛ ՏԻՄ, թե՛ ԱԺ ընտրությունները, թե՛ նախագահական ընտրությունները, մենք չենք ընդունում նմանատիպ հայտարարությունները, և ցանկալի է, որպեսզի ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճշտումներ մտցնեն իրենց քաղաքական հայտարարությունների մեջ»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել