Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, մտադրվել են տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնել է The Sun պարբերականը:

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արքայազն Հարիին չի հետաքրքրել Հերեֆորդշիրի կոմսությունում գտնվող կալվածքը, որն առաջարկել էր նրա հայրը՝ արքայազն Չարլզը: Ընկերները մտահոգ են, որ արքայազնը պլանավորում է արտասահման մեկնել, որպեսզի ազատվի ԶԼՄ-ներում հայտնվող սկանդալներից և եղբոր ու նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ վեճերից: Տեղափոխվելու առավել հավանական վայրը համարում են Լոս Անջելեսը, որտեղ ապրում են Մարքլի մայրն ու նրա հոլիվուդյան ծանոթները:

Այժմ զույգը զբաղեցնում է Ֆրոգմոր-հաուս մերձքաղաքային նստավայրը, որը գտնվում է Վինձորյան դղյակից մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Դրա վերանորոգումը հարկատուների վրա նստել է 2.5 մլն ֆունտ ստեռլինգ: Արքայազն Հարին և Մեգան Մարքլը միացրել են հինգ առանձին շինություններ:

Արքայազն Հարին Մեգան Մարքլի հետ ամուսնացել է 2018 թ.-ի մայիսի 19-ին, մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել