Tert.am-ը գրում է.

Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմու­ծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Նախագիծը ներառված է Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում:

Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:

«Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկ­ման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմու­ծումը»,- ասվում է նախագծում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել