Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և իր օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ: Այս մասին հաղորդում էակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթել մարզիչներին հետագա կարիերայում:

Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, որի շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել