Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի առջև բողոքի ակցիայի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Արմեն Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գտնում է՝ եթե Սահմանադրական դատարանը բացասական որոշում կայացնի, ապա դա պարտադրված է լինելու իշխանության կողմից:

«Դատարանը անկախ չէ, ճնշումներ են կատարվում,  այժմ էլ խոսակցություններ կան, որ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածը գնում է ամեն ինչի, որ երկրում նորից սկսվեն խառը իրավիճակներ: Սահմանադրական դատարանին սպառնում են, որ եթե ՍԴ-ն այն որոշումը չկայացնի, որը չի բավարարի պարոն Նիկոլ Փաշինյանին, դա կարող է հանգեցնել նրան, որ ժողովրդին ոտքի հանեն և ՍԴ-ն ցրելու ցույցեր կազմակերպեն»,-ասաց նա:

«Չի կարող երկրի ղեկավարը անել հայտարարություն և ասել, որ «Մարտի 1-ը» բացահայտված է»,-ասաց նա:

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանն էլ հույս հայտնեց, որ արդարադատությունը չի մահացել. «Մենք կարծում ենք, որ Հրայր Թովմասյանը և մնացած դատավորները ՀՀ օրենքներով և իրենց խղճով կառաջնորդվեն, ոչ թե ներկայիս իշխանությունների ուղղորդումներով և ճնշումներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել