Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր հեղափոխությունը, իր սոցիալ-պոպուլիստական, կրոնապետական, բռնապետական, ծայրահեղ լիբերալ, ազգայնամոլական, ծայրահեղ պահպանողական ժամանակաշրջանները, մինչև որ խաղաղվի։

Դա պատմական փորձ է, ինչպես երեխան պետք է գոնե մեկ անգամ այրի ձեռքը, որ կրակից զգուշանա։

Նիկոլն այդ մի դասը մեզ տվեց, և եկող արտահերթ ընտրությունների ժամանակ սոցիալ-պոպուլիստները խորհրդարանում այլևս տեղ չեն ունենա։ Ինչպես հրեական անեկդոտում Մոյշան կորցնում է 100 դոլար, սակայն արդյունքում 100 դոլարի խելոքանում է։

Նիկոլի ժամանակն արդեն անցել է, նաև կախարդական փայտիկի մասին առասպելի ակտուալությունը։ Մեր բախտը դեռ բերել է, որ Նիկոլը «իզմ»-եր չունի, եղել են ժողովուրդներ, որոնց Նիկոլները «իզմ»-եր են ունեցել, ու ամեն ինչ ավելի տխուր է ավարտվել։

Հիմա ընդամենը տեխնիկական իներցիայի շրջանն է մինչև խորհրդարանի ցրվելը։

Սկսվում է ստեղծագործական մի շրջան։ Մենք միմյանց հետ լուրջ խոսելու կարիք ունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել