Այսօր տեղեկացա, որ ՀՀ առողջապահության նախարարն արհամարհական արտահայտություններ է թույլ տվել ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած հայ զինվորների հասցեին: 
Ըստ երևույթին, հաշմանդամի մասին պատկերացումները մեր կառավարությունում ամփոփվում են Զարուհի Բաթոյանով, ով, ինչպես գիտեք, սեքսուալ ժամանցի վայրերի մասին ուղեցույցներ էր հրապարակում և հլու-հնազանդ ծառայում Ջորջ Սորոսին: Ցավում եմ, որ ամեն ինչ այսքան էժանացավ: 
Հ. Գ. Սա Փարիզի ամենաշքեղ շենքերից մեկն է, Ֆրանսիայի զինվորական «Հաշմանդամների տունն է», որը կառուցել է Նապոլեոնը: Նա գիտեր՝ ինչ է պետք անել հզոր բանակ և հպարտ հայրենիք ունենալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել