Tert.am-ը գրում է.

Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, նախարարի հրամանները կատարվում են: Այս մասին ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ և չեմ կարող ուրիշ բան ասել»,- ասաց Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկատվությանը թե դժգոհ են իր աշխատանքից և նա  ՊՆ նախարարի հետ լարված հարաբերությունների մեջ է :

Դավթյանի խոսքով՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չեն ունեցել, յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ ներկայացնում են տեսակետները և ընդունում որոշումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել