Tert.am-ը գրում է.

Միջուկային գործարքին վերադառնալու համար Եվրոպան պետք է կա՛մ Թեհրանից նավթ կգնի, կա՛մ մինչև տարեվերջ 15 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրի: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru գործակալությունը, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: 

«Մեր տեսանկյունից՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ամբողջական իրագործմանը վերադարձը կախված է 4 ամսում 15 մլրդ դոլար ստանալուց: Հակառակ դեպքում համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման գործընթացը կշարունակվի»,- ասել է նա:

Արաքչիի խոսքով՝ նման վարկը «նավթի կանխավճարը կլինի»:

Երկուշաբթի Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ պատասխան քայլը պատրաստ է, և նախագահ Հասան Ռոհանին այդ մասին կհայտարարի սեպտեմբերի 4-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել