Փաստորեն, այն ոլորտը, որ ես մտածում էի` քիչ թե շատ կարգին է, նախարար Արսեն Թորոսյան էլ մնացածից մի թեթև ավելի գրագետ է, դա էլ այդպես չեղավ: Այն թվերը, որ ներկայացնում են անվճար բուժօգնության փոխհատուցում, պետպատվեր, ամբողջը միֆ է: Իսկ եթե միֆ չէ, ինչո՞ւ չմնաց և իր նախկին խորհրդականի հարցերին ամբողջ հանրության և լրագրողների աչքերի առաջ, բառիս բուն և լայն իմաստով, չպատասխանեց ու փախավ:

Միգուցե տղամարդկություն գտնի և իր նախկին խորհրդականի հետ բանավեճի գնա, և թող դեմ առ դեմ, հրապարակային ասեն իրենք իրենց ասելիքները: Հիմա ժողովրդավարություն է, և ամեն բան պետք է թափանցիկ լինի, բայց այս պահին դեռ մնում է ոչ թափանցիկ:

Միայն խոսքեր, խոսքեր, խոսքեր, բա ո՞ւր մնաց ԴՈՒԽԸ կամ էլ, ավելի ճիշտ, դուխով, Արսեն, դուխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել