Tert.am-ը գրում է.

ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մետիսը, որն իր երկարատև կարիերայի ընթացքում գործ է ունեցել Պակիստանի հետ, այն համարել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը՝ հասարակության մեջ ծայրահեղացման և միջուկային կարողությունների կտրուկ զարգացման պատճառով։ Այս մասին գրում է Hindustan Times թերթը։

Նշվում է, որ այս հայտարարությունը հիշատակված է Մետիսի Call Sign Chaos: Learning to Lead ինքնակենսագրական գրքում, որը լույս է տեսել ԱՄՆ-ում սեպտեմբերի 3-ին։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ աշխարհի մասշտաբով ամենաարագ զարգացող միջուկային զինանոցը հայտնվի այդ երկրում գտնվող ահաբեկիչների ձեռքում։ Արդյունքն աղետալի կլինի»,-ընդգծել է Պենտագոնի նախկին ղեկավարն իր գրքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել