Հայրենիքի համար մարմնի մաս զոհաբերած ու ցմահ հաշմանդամ մնացած տղերքի հասցեին Թորոսյան Արսենի դուրս տվածի մասին ԵՊԲՀ ռեկտորը պաշտպանության նախարարին ասե՞լ էր: Դավիթ Տոնոյանը տեղյա՞կ էր՝ ո՞ւմ է բարևում կառավարության նիստերի ընթացքում:

Լավ, ենթադրենք՝ մարդն այսքան ժամանակ մեջն էր պահել ու հիմա խոսեց, հիմա պաշտպանության նախարարն ի՞նչ է անելու: Հրապարակային դիրքորոշում պետք է հայտնի: Ու խնդիրը բնավ, օդում կախված լուրերի համաձայն, պճեղի մինինգիտի դիագնոզով կաշառքով բանակից թռած նախարարի դուրս տվածը չէ, որ հերթական անգամ ապուշության կանխավարկածով դուրս գրեն ու մոռանան: Մի պահ պատկերացրեք, թե Ադրբեջանում հիմա ո՞նց են վերլուծում վիճակը: Դուք իրենց տեղը լինեիք, հետևություն չէի՞ք անի. եթե իրենց վիրավորված հաշմանդամների մասով այդպիսի միտք հայտնող նախարար կա, ու դրան գործից չեն ազատում և գլխի հարկադիր բուժման ուղարկում, ինչի՞ սահմանին մարդ չսպանենք ու հաշմանդամ չսարքենք, չէ՞ որ իրենց համար այդ տղաները «ռասխոդնի մատերիալ են», անտեր ու անպիտան մարդիկ են: Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը դեմ լինի ու փորձի թեման լղոզել, միևնույն է, պաշտպանության նախարարը պարտավոր է հրապարակային դիրքորոշում հայտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել