Tert.am-ը գրում է.

Այն որ, Հայաստանի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տվել Շիշկինին, մեկ էջով կավելացնի այն խնդիրների հաստ փաթեթը, որոնք արդեն իսկ գոյություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով Հայաստանի կողմից ռուս ակտիվիստ, Կալուգայում «ռուսական երթերի» կազմակերպիչ, Ռուսաստանում արգելված «Ռուսներ. էթնոքաղաքական միավորման» Կալուգայի մասնաճյուղի նախկին ղեկավար Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տրամադրելուն:

«Ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանական վերնախավի միջև ավելի վատ հարաբերություններ, քան արդեն իսկ այսօր գոյություն ունեն, պարզապես հնարավոր չէ: Չնայած Հայաստանի իշխանությունների բոլոր պաշտոնական հաղորդագրություններին, որոնք հղում են անում դարավոր եղբայրությանը, փաստացի որևէ խնդիր չի կարգավորվում և արդեն մեկուկես տարի շարունակ խնդիրները կուտակվում են»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ Շիշկինին փախստականի կարգավիճակ տրամադրելը Ռուսաստանի կողմից ընկալվելու է որպես մարտահրավեր: «Ինչպես նաև որպես մարտահրավեր է ընկալվել բազում այլ գործողություններ մեր իշխանությունների կողմից, որոնք արվել են չմտածված և միայն Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաները բավարարելուն են ուղղված եղել: Այս մարտահրավերը, իհարկե, կունենա իր պատասխանը: Հուսադրողը միայն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները, կարծես, ըմբռնումով են մոտենում այն փաստին, որ Հայաստանի իշխանություններն ադեկվատ չեն և իրենց պատասխան քայլերում մաքսիմալ սրման չեն գնում, կարծում եմ, զուտ ունենալով դրական վերաբերմունք հայ ժողովրդի և Հայաստանի պետականության հանդեպ: Այսինքն՝ իրապես բարիդրացիական, եղբայրական հարաբերությունների այդ կապիտալն այսօր Նիկոլ Փաշինյանն օգտագործում է իր սեփական անձնական ամբիցիաները վերհանելու համար»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ իշխանությունը  չմտածված ճանապարհով մեր վստահության կրեդիտը վատնելու քաղաքականություն է վարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել