Իրանը կարող է երկու օրվա ընթացքում մինչև 20 տոկոս հարստացված ուրան ստանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Եթե Իրանը որոշում ընդունի, ապա կարող է մինչև 20 տոկոս հարստացված ուրան ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում»,- պաշտոնյայի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Հուլիսի 8-ին Քամալվանդին հայտարարել էր, որ Թեհրանն սկսել է ուրան հարստացնել 3,67 տոկոսից ավելի բարձր, որը միջուկային գործարքով նախատեսված առավելագույն մակարդակն է: Դա դարձել է Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների կրճատման երկրորդ քայլը: Դրանից առաջ երկիրը ուրանի ֆտորիդի (UF6) պաշարների ծավալը գերազանցել է 300 կիլոգրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել