Բաղադրիչներ՝

Ծաղկակաղամբ` 2 գլուխ (2 կգ 200 գ),
Գազար` 2 հատ,
Բուլղարական պղպեղ` 2 հատ,
Սխտոր՝ 100 գ,
Սոխ՝ 1 գլուխ,
Պղպեղ՝ 1-2 հատ՝ մեկ լիտր բանկայի համար,

Սամիթ, շաքարի ճակնդեղի, կեռասի և հաղարջի տերևներ
Կծու հատիկ պղպեղ, մեխակ,
Դափնու տերև, 
Քացախ 70%՝ 0,5 թեյի գդալ։

Մարինադ

1 լիտր ջրին՝

2 ճ/գ աղ,
1 թեյի գդալ շաքարավազ։

Պատրաստման եղանակը

Նախ և առաջ առանձնացնում ենք իրարից ծաղկակաղամբը և լավ լվանում ենք:

Բուլղարական պղպեղը կտրատում ենք խորանարդներով (ավելի լավ է վերցնել կարմիր՝ գեղեցկության համար)։

Գազարը կտրատել խոշոր, ուղղանկյունաձև։ Սոխը նույնպես խոշոր կտրատել:

Բանկաների մեջ լցնել հաղարջի, կեռասի, շաքարի ճակնդեղի տերևներ և մաղադանոս, այնուհետև՝ սխտորի մի քանի պճեղ, կծու պղպեղ (քանակը դուք կարող եք որոշել, ըստ ձեր ճաշակի):

Այնուհետև դափնու տերև լցրեք, մի քանի հատ կծու հատիկ պղպեղ և 2-3 հատ մեխակ:

Ծաղկակաղամբները ամուր, սեղմելով շարել բանկայի մեջ, քանի որ հետո դրանք փոքրանալու են:
Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել եռացրած ջուր և թողնել 3 րոպե՝ կափարիչով փակելով:

Բանկաներից դատարկում ենք եռացրած ջուրը, այնուհետև լցնում ենք եռացրած մարինադը․ յուրաքանչյուր մեկ լիտր բանկային լցնում ենք 0,5 թեյի գդալ 70% քացախ:
Փակում ենք բանկաները և շրջում՝ թողնելով, մինչև սառչեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել