Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանություն տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում։ Նիստին կառավարության տեսակետն այս հարցի վերաբերյալ ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

«Դուք ասում եք, որ մենք մարդու չենք ճանաչում։ Մենք մարդ չենք վերահսկում, այլ ինստիտուտները։ Մենք արդարադատության  նախարարությանն ենք վերահսկում, ոչ թե տեղակալին, որը նոր է նշանակվել։ Այո, առաջին անգամ եմ տեսնում։ Հետևաբար, որ բաներ եք խոսում, մի քիչ խորը մտածեք»,- դիմելով Սուրեն Գրիգորյանին՝ ասաց Է. Մարուքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել