Լայքակախյալ օգտատերերի հենց սրտին հերթական հարվածն են պատրաստել Facebook-ի մշակողները, որոնք թեստավորում են հրապարակումների ներքո լայքերի հաշվիչից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է TechCrunch պորտալը:

Լրագրողների տվյալներով՝ նոր գործառույթի թեստավորումն արդեն սկսվել է սոցցանցի Android հարթակի հավելվածում: Այժմ օգտատերերը չեն կարող տեսնել լայքերի ընդհանուր թիվը, բայց նրանք առաջվա պես կարող են տեսնել նրանց ցուցակը, ովքեր գնահատել են հրապարակումը: Նշվում է, որ դա կարող է վկայել համանման նորամուծության որոշ հաջողության մասին, որը թեստավորում են «Ինստագրամը», «Թվիթերը» եւ վերջերս՝ «ՎԿոնտակեն»:

Լրագրողների հարցի կապակցությամբ Facebook ընկերությունում հավաստել են հետազոտության անցկացումը, բայց հրաժարվել են հայտնել արդեն առկա արդյունքների մասին՝ սահմանափակվելով մեկնաբանությամբ, որ այդ կերպ ցանկանում են օգտատերերին պաշտպանել լայքակախվածությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել