Բրիսթոլ քաղաքից 19-ամյա անգլիացին կորցրել է տեսողությունն ու լսողությունը չիպսերից, նախուտեստներից և կիսաֆաբրիկատներից կազմված տասնամյա սննդակարգի պատճառով, հաղորդում է Independent-ը:

Անգլիացին տառապում է սննդային վարքի սելեկտիվ խանգարումով։ Նման խանգարում ունեցող մարդիկ հաճախ սահմանափակվում են սնունդ ընտրելու հարցում, խուսափում են որոշակի բաղադրություն, գույն, հոտ ունեցող սննդից:

Երիտասարդը 11 տարեկան հասակից, բացի չիպսերից, կիսաֆաբրիկատներից, նախուտեստներից և նրբերշիկից, ուրիշ ոչինչ չի կերել: 14 տարեկանում դեռահասը սկսել է կորցնել լսողությունը, այնուհետև՝ տեսողությունը, վիտամինների և սննդարար նյութերի պակասի պատճառով:

Դոկտոր Դենիզ Աթանը, որն աշխատում է տղայի հետ, հաղորդել է, որ այս պահին տղան շարունակում է ուտել նույն սնունդը, ուղղակի նրա սննդակարգը բարելավվել է շնորհիվ վիտամինային հավելումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել