Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովը որպես պատասխանող ներկայացրել է իր դիրքորոշումը, նաև դիրքորոշում է ներկայացրել ՀՀ կառավարությունը, որոնք միմյանցից տարբերվում են: Լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում Քոչարյանի կալանքի սահմանադրականության հարցի շուրջ Ազգային Ժողովի և Կառավարության դիրքորոշմանը:

Հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ ՍԴ-ն ի՞նչ որոշում կկայացնի, հնարավո՞ր է ՍԴ որոշմամբ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, Վարդևանյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ մենք Սահմանադրական դատարանի որոշմանը կանդրադառնանք: Կանխատեսումները, կարծում եմ, իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք է և ոչ արդյունավետ` նաև, այս պարագայում, հանրությանը տեղեկատվություն հասցնելու տեսանկյունից»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել