Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  հայտնեց  Արմեն Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խոսքը վերաբերում է հուլիսի 7-ին aravot.am-ում  լույս տեսած հոդվածներին, որտեղ փաստաբան Մուշեղ Շուշանյանը և ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը արտահայտություններ են հնչեցրել, որոնք մեր գնահատմամբ զրպարտություն և վիրավորանք պարունակող տեղեկություններ են և խաթարում են Արմեն Գևորգյանի անմեղ համարվելու սահմանադրական իրավունքները, այսինքն՝ անմեղության կանխավարկածի իրավունքը»,- նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել