Politik.am-ը գրում է.

Politik.am-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը բառի բուն իմաստով շուկայի է վերածել ԱԳՆ-ն:

ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս կայացած դեսպանահավաքի ընթացքում Մելիքյանն իր աշխատասենյակ է հրավիրել տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին և նրանց է վաճառել իր ընկերոջ արտադրած «ARCHIR» շոկոլադները: Մելիքյանը դեսպաններին առաջարկել է գնել շոկոլադի տուփերը՝ ըստ դեսպանությունների մեծության:

Արդյունքում ԱԳՆ աշխատակազմի ղեկավարը դեսպաններից յուրաքանչյուրին վաճառել է միջինում 30-50 տուփ շոկոլադ, ընդ որում՝ տեղում պահանջել և ստացել է գումարը:

ԱԳՆ-ի մեր աղբյուրներն  ասացին, որ Մելիքյանը աշխատասենյակում շուրջ 40 արկղ շոկոլադ է պահեստավորած եղել, որոնց մեծ մասը նա դեսպանահավաքի ժամանակ իրացրել է: Ներկայացված լուսանկարները հենց այդ շոկոլադի խմբականակից է արված։

Politik.am-ը պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել ԱԳՆ և դիմել է «ARCHIR» ընկերություն: Պատասխանները ստանալուն պես կներկայացնենք ընթերցողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել