Աշնանային անձրևների կիզակետում արդեն քիչ-քիչ հայտնվում է նաև Հայաստանը, սակայն աշխարհում կա մի երկիր, որտեղ անձրևները ոչ միայն կաթիլային, այլ նաև ձկնային են լինում։ 

Ինչի՞ հետ է սա կապված։ Հոնդուրասում կա անձրևային մի շրջան, երբ հորդառատ անձրևները օրերով չեն լքում երկիրը։ 

Անձրևներն այնքան շատ են լինում, որ ջրերից դուրս են թողնում հազարավոր ձկների։ Բնակիչները ոչ միայն հավաքում են ձկներին, առիթից օգտվելով, ու արագ պատրաստում, այլ նաև այս երևույթին կոչել են Ձկնային անձրև։ 

Հունիս-հուլիսին, երբ հորդառատ անձրևները սկսվում են, այնպիսի տպավորություն է, որ հենց անձրևի փոխարեն ձկներ են թափվել երկնքից, որովհետև անձրևից հետո բոլոր ափերին և ոչ միայն անմիջապես կարելի է նկատել ձկների ահռելի քանակությունը։ 

Աշունը շուտով ամբողջովին կմտնի իր անձրևային դերի մեջ, սակայն անձրևներից հոգնելուց առաջ պետք է հիշենք, որ Հայաստանում գոնե դրանք ձկնային չեն լինում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել