Իրանում հրապարակային մահապատժի է ենթարկվել միասեռականության մասին օրենքը խախտելու համար դատապարտված մի տղամարդ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Jerusalem Post-ին, միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա իրանցին, որի անունը չի հաղորդվում, կախաղան է հանվել հունվարին, Կազերուն քաղաքում: Նա մեղադրվում էր տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների մասին օրենքը խախտելու, ինչպես նաև 15-ամյա երկու անձի առևանգելու մեջ:

Նշվում է, որ քաղաքի բնակիչները «գոհունակություն են արտահայտել տղամարդուն մահապատժի ենթարկելու համար և շնորհակալություն հայտնել դատական իշխանություններին»:

Իրանում միասեռականների են մահապատժի ենթարկել նաև 2011 և 2016 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել