«Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում և պատճառների մասին քաղաքա­պետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը դրա հա­մար լուրջ պատճառներ ունի: Ըստ ընկերության՝ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, և ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ:

Ու մինչ օրս հարց է մնում ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ: Այնուամենայնիվ այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քա­ղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: «Մարդ չկա, որ հարցնեմ՝ ինչու եք հրաժարվել աշխատել: Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին՝ հարցրեք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տևական ժամանակ է՝ երկրում չէ Նիկոլասը»,- պատասխանեց Խաչիկյանը՝ նկատի ունենալով «Սանիթեք»-ի արաբ ղեկավարին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել