Tert.am-ը գրում է.

Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննությունը կենսաբազմազանության մասով ուսումնասիրել եմ, և, իհարկե, այնտեղ շատ մեծ խնդիրներ կան՝ խորքային ջրերի մասով՝ կապված սեյսմիկ վտանգների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:

«Առնվազն անհեթեթություն է, եթե մեզ ասեին ու ասում էին, որ վտանգ չկա, սակայն այդ ամենը վերջերս կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս: Եթե սկսենք Քննչական կոմիտեից, ապա մի բան ենք բաց թողել. Քննչական կոմիտեն ես համարում եմ իր ոլորտի մեջ մասնագիտացված, սակայն շրջակա միջավայրի ուսումնասիրման ոլորտում ինքը չի կարող համարվել մասնագիտացված կառույց, այսինքն՝ ինքը միջնորդ կառույց է, որը բերում է իր մոտ փորձագետների, ովքեր նայում են Էլարդի ուսումնասիրությունը և տալիս է եզրակացություն: Հիմա քննչական կոմիտեին տրվել է այդ եզրակացությունը, և ՔԿ-ն կարդացել է այն, ինչ գրել, տվել են իրեն, ես չեմ արդարացնում, բայց լոգիկայով այդպես է, որովհետև ՔԿ-ն չի կարող մասնագիտական եզրակացություններ անել:

Այն մարդիկ, ովքեր ասում են՝ ՔԿ-ն է մոլորեցնում, ապա ոչ, պահանջում եմ հրապարակել այն մարդկանց անունները, ովքեր եզրակացություն են տվել Էլարդի ուսումնասիրության վրա, տվել ՔԿ-ի ձեռքը և ասել՝ սա էլ, նայեք: Հիմա մենք չգիտենք, թե ովքեր են այդ փորձագետները, այդ մարդկանց անունները պահվում են, ինչու են պահվում, չէ որ իրենք են ուսումնասիրել, հասկանանք՝ ինչ մասնագետներ են»,-ասաց նա:

Սիլվա Ադամյանը պահանջում է հրապարակել այդ անունները: «Գուցե իրենք պայմանավորվել են ՔԿ-ի հետ, չեմ բացառում, բայց չասել փորձագետների անունները, ովքեր հասկանալով են դա արել, հասկանալով են եզրակացություն տվել, առնվազն հանցագործություն է: Սկայպ-կոնֆերանսի ժամանակ, երբ հարցեր հնչեցին, վարչապետը ասաց, թե մեկ նախադասությամբ ասեն, թե իրենք ինչ եզրակացության են եկել, և ինչն է այնտեղ սխալ և ճիշտ, և մարդիկ մեկ նախադասությամբ ասացին, որ 2016-ի Էլարդի ուսումնասիրության մեջ ռիսկերը գնահատված չեն, անհրաժեշտ է նոր փորձաքննություն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել