168.am-ը գրում է․

Հայաստանի ոչ բոլոր դպրոցներն այս տարի ունեն առաջին դասարանցի աշակերտներ։ 168.am-ը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանից հետաքրքրվեց՝ այս տարի քանի՞ դպրոց կա, որտեղ ընդամենը 1 երեխա է առաջին դասարան հաճախում։

«Այս պահին չեմ կարող ասել, գործընթացը դեռևս շարունակվում է։ Մեր կայքում ուղիղ հեռարձակվում է հանրապետությունում առաջին դասարանցիների մուտքագրումը։ Այն դպրոցները, որոնք կունենան 1 կամ 2 կամ մինչև 5 աշակերտ, կամ չեն ունենա, որովհետև հնարավոր է՝ նաև այդպիսիք լինեն, կամփոփվեն ամսի 10-ին»,- պատասխանեց Ա. Պողոսյանը։

Նշենք, որ, օրինակ, Կալավանում այս տարի ընդամենը 1 առաջին դասարանցի կա, Տավուշի մարզի թվով 4 համայնքների դպրոցներ ընդհանրապես առաջին դասարանցի չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել