Hraparak.am-ը գրում է.
Քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ Երեւանի Կենտրոն համայնքում հայտնաբերվել է 28 ամյա աղջկա դի։
Աղջկա մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր, ըստ ամենայնի, տեղի է ունեցել բռնաբարություն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են սեռական հարաբերությունների համար նախատեսված պարագաներ։
Տեղեկության վերաբերյալ ՔԿ-ից փոխանցեցին․ «Այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն, թե կոնկրետ ինչ առարկաներ են հայտնաբերվել, այս պահին չեմ կարող հստակեցնել»։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/59486e59d03e13656362130cc36b12bb
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել