Armenpress.am-ը գրում է.

Սեպտեմբերի 2-ին առնվազն 34 մարդ Է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նավի վրա բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է KTLA հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Վենտուրայի օկրուգի հրշեջ վարչությանը:
Նավի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվում: 
ԱՄՆ-ի առափնյա պահպանության վկայակոչմամբ, KTLA-ն նշել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Լոս Անջելեսից արեւմուտք ընկած Սանտա-Կուրս կղզու մոտ: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հրդեհը բռնկել Է 25 մետր երկարությամբ առեւտրային նավի վրա, որը, ենթադրաբար, օգտագործում Էին ջրասուզորդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել