«Մաքդոնալդս»-ը բացել է իր ամենափոքր ռեստորանը։ Այն հետաքրքրական, տիպիկ մաքդոնալդսյան դիզայնով փոքրիկ ճաշարան է՝ նախատեսված մեղուների համար։

Ռեստորանը կոչվում է McHive։ Այն կառուցել են Շվեդիայում, որպեսզի նրանով սպասարկեն հազարավոր կարևոր հյուրերի, այսինքն՝ մեղվաընտանիքի ներկայացուցիչների։

Ռեստորանի բացման նպատակը մեկն է․ աշխարհը գտնվում է գլոբալ բնապահպանական վտանգների կիզակետոում, ու այս եղանակով «Մաքդոնալդս»-ը ցանկանում է ուշադրություն հրավիրել հատկապես մեղուների վերացման վտանգի վրա։

«Մաքդոնալդս»-ի փոքր քայլն իրոք շատերի ուշադրությունն է հրավիրել բնապահպանական այս խնդրի վրա ու համացանցը ողողել փոքր ռեստորանի զվարճալի նկարներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել