Երկար տարիներ առաջ, երբ աշխարհում տիրում էին ներդաշնակությունն ու սերը, աշխարհը լի էր աստվածներով, ովքեր մարդկանց փոխարեն ապրում էին երկրի վրա։

Հենց այդ տարիներին էր, որ պտղաբերության աստվածուհի Ցերերան հանդիպեց անձրևի աստծո՝ Ֆրեյրի հետ, ու նրանց անսպասելի սիրուց ծնվեց գեղեցկուհի ԱՇՈՒՆԸ։

Աշունն օրեցօր ավելի ու ավելի էր գեղեցկանում, նրա բարությունն ու մեծահոգությունը տարածվում էին ամբողջ աստվածային աշխարհում։

Սակայն անցան աստվածային օրերն, ու աշխարհում հայտնվեցին մարդիկ։ Այդ ժամանակ էր, որ Զևսը ստիպված հավաքեց բոլոր աստվածներին ու տեղափոխվեց Օլիմպոս։ Նա խնդրեց աստվածներից յուրաքանչյուրին, որ նրանք ինչ-որ ծառայություն մատուցեն մարդկանց, ու աշնանը հանձնարարեց, որ ՆԵՐԿԻ ՏԵՐԵՎՆԵՐՆ ՈՒ ԱՆՁՐԵՎՆԵՐ բերի։

Աշնան հետ Զևսը երկիր ուղարկեց նաև Լյուցիֆերին՝ քամու աստծուն, որ մինչ Աշունը տերևները ներկի, Լյուցիֆերը դրանք պոկի ու տարածի։

Աշունն այնքան սիրուն գույներ էր նվիրում մարդկանց, որ ոչ միայն աստվածները, այլ նաև մարդիկ ամեն օր ավելի էին սիրահարվում նրան։ Էդպես մի օր մի հասարակ մահկանացու սիրահարվեց Աշնանն ու նվաճեց նրա սիրտը։ Աշունն անգամ չէր անհանգստանում, որ աստվածներին արգելված է սիրահարվել մարդկանց, նա պատրաստ էր հրաժարվել աստվածուհու կոչումից, միայն թե լիներ նրա հետ։ Այդպես էլ եղավ․ արդյունքում Աշունն իջավ Օլիմպոսից՝ մահկանացուի կյանքով ապրելու։

Սակայն հետագայում պարզվեց, որ Լյուցիֆերը մինչև ականջները սիրահարված էր Աշնանն ու նրա սիրտը կոտրեց Աշնան ամուսնության լուրը. նա որոշեց վրեժ լուծել։ Տարիներ անց, երբ աշունն արդեն ուներ երեք որդի՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ՆՈՅԵՄԲԵՐՆ ՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԸ, մի օր նա իր ամուսնուն ու որդիներին ուղարկեց որսի։ Լյուցիֆերը հետևեց նրանց ու իր քամու ուժով պոկեց հսկայական մի ծառ ու նետեց աշնան ամուսնու վրա։ Արդյունքում Աշնան սիրելին տեղում մահացավ։

Աշունը ցավից իրեն կորցրել էր։ Զևսն այնքան խղճաց նրան, որ որոշեց նրան ու նրա որդիներին նորից Օլիմպոս ընդունել։ Այդ օրվանից սկսած աստվածուհի Աշունը շաունակում էր ներկել տերևները, անձրևներ բերել, ու նրան այդ հարցում օգնում էին իր երեք որդիները՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ՀՈԿՏԵՄԲԵՐԸ, ՆՈՅԵՄԲԵՐԸ։

Սակայն մինչև մահ Աշունը չմոռացավ իր սիրուն, դրա համար երբեմն Աշունն այդքան թախծոտ ու մելամաղձոտ է թվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել