Շնորհավոր տոնդ, Արցախ, միշտ ազատ ու պայքարող լինես, երբեք չհանձնվես և ծնկի չգաս որևէ թշնամու առաջ։

Արցախցին միշտ ազատ է եղել...

Նույնիսկ գտնվելով օտար տիրապետության ներքո՝ պահպանել է իր ազատությունը, ազգային ինքնությունն ու դիմագիծը։

Եթե Սովետական Ադրբեջանին չի հաջողվել կոտրել արցախցու կամքն ու ողնաշարը, ապա թող որևէ մեկը չմտածի, որ իրեն դա կհաջողվի։

Հայաստանն ու Արցախն անբաժան են եղել, անբաժան են հիմա և կլինեն անբաժան նաև ապագայում։

Մնացածը միջազգային իրավական ձևականություններ են, որոնք թելադրված են քաղաքական և գեո-քաղաքական իրողություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել