Տղամարդկանց թվում է, որ կանայք շատ թույլ են և անպաշտպան, այդ պատճառով էլ շատ հաճախ մտածում են, որ կանանց կարելի է ավելի հեշտ կողոպտել: 

Տղամարդը, հարձակվելով այս կնոջ վրա, չէր պատկերացնում, որ վերջինս կարող էր լինել Golden Gloves-ի չեմպիոն, ով կարող է հակահարված տալ: 

Golden Gloves կամ, ինչպես ասում են, «Ոսկե ձեռնոցները» սիրողական բռնցքամարտի ամենամյա մրցաշար է, որն անցկացվում է ԱՄՆ-ում: 

Քլեր Կունին կարող է հպարտանալ իր հաղթանակներով:

Պատմությունը սկսվեց այսպես: Քլերը գնում էր Unanimous Boxing, որպեսզի հանդիպի իր մարզչին: Նա ուղևորվում էր North Damen Avenue, որտեղ նրա հետ միաժամանակ քայլում էին երեխաներ, ովքեր կնոջից ճանապարհ էին հարցնում: Դրանից կնոջ վրա հարձակվեց այս տղամարդը:

Կունիի բնազդն իրեն չդավաճանեց․ նա հեռախոսը սեղմեց կրծքին ձախ ձեռքով, և սկսվեց հրմշտոցը: Կինը անդադար հարվածում էր տղամարդու աճուկին: 

Տղամարդը 15 վայրկյան ուներ փախչել կարողանալու համար, իսկ Քլերի մոտ ցնցումներ սկսվեցին:

Հիմա Կունին, ով ապրում և մարզվում է Չիկագոյում, տեղափոխվել է Ֆլորիդա, որպեսզի ընտանիքի հետ լինի: 

Այս շաբաթ նա պատրաստվում էր մարտի, սակայն չի կարող մասնակցել, քանի որ ցնցում է տարել: Ոստիկանությունը ոչ մեկի բերման չի ենթարկել: Նրանք նշել են, որ այս պատահարին խառնված է եղել 3 մարդ՝ դեռահասները, ովքեր ճանապարհ են հարցրել, ավազակը, ով հարձակվել էր նրա վրա, և մեքենայի վարորդը, ում մոտ գողը թաքնվել է անհաջող կողոպուտից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել