Սեպտեմբերի 1-ին, ժամը 18:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին (Դերենիկ Մ., ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել